Բացել լրահոսը Փակել լրահոսը
1065525
A A
Քաղաքականություն

Ադրբեջանը հերքել է Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված իրանցի վարորդներին ազատ արձակելու լուրը

Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհին ձերբակալած իրանցի վարորդներին ազատ արձակելու մասին տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այս մասին նշվում է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, վարորդներին ազատ արձակելու մասին տեղեկությունը   parstoday-ի փոխանցմամբ հայտնել է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը: