Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Քննչական պահանջների կատարման օպերատիվությունն ու որակն աճել է. Արթուր Դավթյան (տեսանյութ)

Եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում է ԻԻՀ գլխավոր դատախազը։ Հանդիպումից հետո իր խոսքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է․ «Մեր կողմից ներկայացվող քննչական պահանջների կատարման օպերատիվությունն ու որակն է աճել, և Իրանի քաղաքացիների պաշտպանության, հատկապես դատապարտյալների փոխանցման գործընթացներում ունենք էական առաջընթաց:

Այսօրվա մեր հանդիպումը լինելով հերթականը, ըստ էության, նպատակ ուներ արձանագրելու մեր նախորդ հանդիպումների ձեռքբերումները և, իհարկե, անդրադառնալ նոր մարտահրավերներին, իսկ նոր մարտահրավերներ մենք ունենք, հատկապես նախորդ տարի սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական և վարձկան ահաբեկիչների կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների արդյունքում տարածաշրջանում, այդ թվում նաև մարդու իրավունքների պաշտպանության, սահմանների անվտանգության առնչությամբ առաջացել են նոր մարտահրավերներ, որոնք հատկապես իրավական գործընթացներում իրենց լուծումները արագ գտնելու անհրաժեշտություն ունեն»։