Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+skandal
A A
Սպորտ

Մեծ սկանդալ Ռումինիա – Հայաստան խաղից հետո. բախում ՀՖՖ ներկայացուցիչների և տեղի ֆաների միջև (տեսանյութ)

Ֆուտբոլի աշխարհի առաջնության Ռումինիա – Հայաստան ընտրական խաղն ավարտվել է մեծ սկանդալով: Ինչպես նշում է fanatik.ro կայքը, հանդիպման ավարտից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել ռումինացի երկրպագուների և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների միջև:

 

Միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ ռումինացի ֆաներից մեկը գարեջրով բաժակը նետել է հայկական  պատվիրակության կողմը: Ըստ աղբյուրի, ՀՖՖ ներկայացուցիչները մոտեցել են ֆաներին և սկսել վիճաբանել, որը հետո վերածվել է ծեծկռտուքի: Մարզադաշտի անվտանգության աշխատակիցները և ոստիկաններն շատ արագ բաժանել են կռվող կողմերին: Հայաստանի ֆուտբոլիստներից մի քանիսը նկատելով դա, փորձել են բարձրանալ տրիբունա, սակայն անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել:

 

Ըստ աղբյուրի, տուժածներ չկան: Ի դեպ, հանդիպման գլխավոր մրցավար Օրսատոն խաղի ժամանակ Հայաստանի հավաքականի պահեստայինների նստարանից հեռացրել է գլխավոր մարզչի օգնականին այն բանի համար, որ նա վիճաբանել է ռումինացի երկրպագուների հետ: