A
A
Հայաստանի Մ-19 հավաքականը ընկերական խաղում հաղթել է Քաթարին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականը այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում ընկերական խաղ է անցկացրել Քաթարի այդ տարիքային ընտրանու հետ։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր հավաքականը հաղթել է 3:2 հաշվով: Մեր թիմից գոլերը խփել են Գոռ Առաքելյանը Պավել Գորելովը և Նարեկ Մանուկյանը (11 մ հարվածով)։ Երկու օր առաջ նույն թիմերի միջև կայացած խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 2։2։
Հայաստանի Մ-19 հավաքականն այժմ պատրաստվում է Եվրոպայի 2022թ պատանեկան առաջնության որակավորման 1-ին փուլի մրցաշարին։ Մեր թիմը ընդգրկված է ընտրական 11-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Շոտլանդիայի և Ջիբրալթարի Մ-19 հավաքականները։ Մրցաշարը կկայանա նոյեմբերի 10-15-ը, Խորվաթիայում։