Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gufran (1)
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիայի» ավագ Յոան Գուֆրանը ժամանակավոր հեռացել է ֆուտբոլից

Երևանի «Արարատ-Արմենիայի» ավագ Յոան Գուֆրանը ժամանակավոր դադարեցրել է իր ֆուտբոլային գործունեությունը։ Այդ մասին տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը։

«Ափսոսանքով հայտնում ենք, որ մեր թիմի ավագ, կիսապաշտպան Յոան Գուֆրանը, ընտանեկան խնդիրների պատճառով ստիպված է եղել վերադառնալ հայրենիք և այս պահի դրությամբ ժամանակավորապես կասեցնել իր ֆուտբոլային գործունեությունը։

Մեր ակումբը անչափ շնորհակալ է հանրաճանաչ ֆուտբոլիստից՝ մեր հրավերը ընդունելու և մեր ընտանիքի մասնիկը դառնալու համար։ Գուֆրանը պրոֆեսիոնալիզմով, նվիրումով և անհատական բացառիկ հատկանիշներով օժտված ֆուտբոլիստ է, ով իր ամենօրյա աշխատանքով հիանալի օրինակ էր ծառայում հատկապես ակումբի երիտասարդ ֆուտբոլիստների համար։

Մեր ակումբի կազմում Գուֆրանը մասնակցել է 50 հանդիպման դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ, դարձել Հայաստանի չեմպիոն։  «Արարատ-Արմենիայի» դռները միշտ բաց կլինեն քեզ համար։ Մենք քեզ հետ ենք, ավա՛գ», - նշված է ֆուտբոլային ակումբի հայտարարության մեջ։