Սամվել Տեր-Սահակյանը գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց. Ծաղկաձորում կրկին երկիշխանություն է
Աջակցիր «Ա1+»-ինԾաղկաձորում ընթացող «ՉեսսՄուդ» օփեն շախմատի միջազգային մրցաշարի 7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում կրկին երկիշխանություն է հաստատվել:
Միանձնյա առաջատար Սամվել Տեր-Սահակյանը սպիտակներով գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց վրացի Լևան Պանցուլայայի հետ` կատարելով ընդամենը 13 քայլ: Արդյունքում, ռուսաստանցի Ալեքսեյ Գոգանովը հաղթելով Արամ Հակոբյանին, վաստակեց 6 միավոր և հավասարվեց նրան:
Առաջատարներին հաջորդում են հինգ շախմատիստ, այդ թվում մեր գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը, որը ընթացիկ պարտիայում սևերով հաղթեց ամերիկացի Ռավեն Ստուրտին և իր վաստակած միավորների քանակը հասցրեց 5,5-ի: Հենց այս յոթ շախմատիստներն էլ լավ շանս ունեն նվաճելու հաղթողի կոչումը:
Վաղը կայանալիք նախավերջին` 8-րդ տուրում, Սամվել Տեր-Սահակյանը սևերով կհանդիպի Ալեքսեյ Գոգանովի հետ: Տիգրան Լ. Պետրոսյանը սպիտակներով կխաղա Շանթ Սարգսյանի հետ, որն ունի 5 միավոր: