Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռուս խաղաղապահներ
A A
Քաղաքականություն

ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում խաղաղ բնակչի սպանության մասին

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրությամբ  անդրադարձել է երեկ ադրբեջանցիների կողմից Մարտակերտի խաղաղ բնակչի սպանությանը:

«Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում ՝ շփման գծի մոտակայքում, գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքում ադրբեջանական կողմի գնդակոծության հետևանքով մահացու վիրավորում է ստացել Մատաղիս գյուղի խաղաղ բնակիչ։ Ռուսական զորախմբի հրամանատարությամբ տեղի է ունենում միջադեպի հետաքննություն՝ երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ», - ասված է հաղորդագրության մեջ։

Նույն հաղորդագրությունը միաժամանակ ամփոփում է խաղաղապահների գործունեությունը: