Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Այսօր «ՉեսսՄուդ» օփեն միջազգային բաց մրցաշարի 7-րդ մրցափուլն է

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է․
 
Հոկտեմբերի 4-ից 12-ը Հայաստանի շախմատի ակադեմիան Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ կազմակերպել է «ՉեսսՄուդ» օփեն շախմատի միջազգային մրցաշարը, որն անցկացվում է Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում։
 
Այսօր «ՉեսսՄուդ» օփեն միջազգային բաց մրցաշարի 7-րդ մրցափուլն է։ Մրցաշարին հետևելու նպատակով խաղասրահ էին այցելել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։ Ծանոթանալով մրցման ընթացքին՝ նախարարը կարևորել է Հայաստանում նմանօրինակ մրցաշարերի կազմակերպումը, ինչն էապես նպաստում է շախմատի զարգացմանը։
 
«ՉեսսՄուդ» շախմատի միջազգային մրցաշարն անցկացվում է Ա և Բ խմբերով, շվեյցարական մրցակարգով՝ ՖԻԴԵ-ի կանոնների համաձայն։
 
Մրցաշարին մասնակցում են 10 երկրների ավելի քան 200 շախմատիստներ, որոնց թվում` 25 միջազգային գրոսմայստեր և 40 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետներ:
 
Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը 10 250 000 ՀՀ դրամ է: