Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի պատանի ծանրորդները 3 մեդալով են վերադառնում Սաուդյան Արաբիայից

Հայաստանի պատանի ծանրորդներն ավարտեցին ելույթները Սաուդյան Արաբիայի Ջեդա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում:

Մեր երեք պատվիրակները նվաճեցին 3 մեդալ: Տղաների մինչև 89 կգ քաշային կարգում Ալեքսանդր Լազարյանը ոսկե մեդալներ նվաճեց երկամարտում (323 կգ) և հրում վարժությունում (182կգ):

Մինչև 61 կգ քաշային կարգում Ռաֆիկ Մինասյանը հրում վարժությունում արժանացավ փոքր բրոնզե մեդալի` 144 կգ արդյունքով: Նա երկամարտում զբաղեցրեց 4-րդ տեղը: 

Աղջիկների 76 կգ քաշային կարգում հայտավորված Էմմա Պողոսյանը չբարձրացավ մրցահարթակ և բաց թողեց առաջնությունը: