Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess amerika
A A
Սպորտ

Սամուել Սևյանը ետ չի մնում ֆավորիտներից. Շախմատի ԱՄՆ առաջնություն

Շախմատի ԱՄՆ-ի առաջնությունում կայացան առաջին միջանկյալ` 4-րդ տուրի պարտիաները:

Տղամարդկանց մրցաշարում հանդես եկող հայազգի շախմատիստ Սամուել Սևյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Դարիուշ Շվերցի հետ: Նա վաստակեց 2,5 միավոր և առաջնության ֆավորիտներ Ֆաբիանո Կարուանայի, Վեսլի Սոյի, Լեյնիեր Դոմինգեսի ու Ալեքսանդր Լինդերմանի հետ բաժանում է 2-6-րդ տեղերը: Աղյուսակը գլխավորում է Ռեյ Ռոբսոնը, որն ունի 3 միավոր:

Այսօր առաջնությունում հանգսյան օր է: Վաղը նախատեսված 5-րդ տուրում Սամուել Սևյանը սևերով կհանդիպի իր անմիջական մրցակցի` Ալեքսանդր Լինդերմանի հետ:

Կանանց առաջնությունում հանդես եկող մեր հայրենակից Տաթև Աբրահամյանը չորս տուրից հետո վաստակել է 1 միավոր և Աննա Զատոնսկիխի հետ միասին բաժանում է 11-12-րդ տեղերը: Նա ընթացիկ պարտիայում պարտվել է Սաբինա-Ֆրանչեսկա Ֆոյսորին: Այստեղ աղյուսակը գլխավորում են երկու շախմատիստուհի` Կատերինա Նեմցովան ու Կարիսա Յիպը, որոնք 3-ական միավոր ունեն:

Հաջորդ, 5-րդ տուրում, Տաթև Աբրահամյանը սպիտակներով կհանդիպի 20-ամյա միջազգային վարպետ Աշրիտա Էսվարանի հետ, որը 2,5 միավորով բաժանում է 3-4-րդ տեղերը: