Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess armenia
A A
Սպորտ

Սամվել Տեր-Սահակյանը` շախմատի Ծաղկաձորի մրցաշարի միանձնյա առաջատար

Ծաղկաձորում շարունակվող «Չեսմուդ» շախմատի միջազգային մրցաշարում այսօր կայացան 6-րդ տուրի հանդիպումները:

Գրասմայստեր Սամվել Տեր-Սահակյանին հաղթեց իր հետ առաջին տեղը բաժանող միջազգային վարպետ Դավիթ Շահինյանին, վաստակեց 5,5 միավոր և միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Նրանից կեսական միավորով ետ են մնում հնդիկ գրոսմայստրեներ Նարայանան և Աբհիմանյու Պուրանիկը, ռուսաստանցի Ալեքսեյ Գոգանովը և վրացի Լևան Պանցուլայան, որոնք նույնպես հաղթանակ տարան ընթացիկ տուրում: Մեր շախմատիստներ Դավիթ Շահինյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը և Արամ Հակոբյանը 4,5-ական միավորով գտնվում են հետապնդողների երկրորդ գոտում:

Վաղը կկայանան 7-րդ տուրի հանդիպումները: