Բացել լրահոսը Փակել լրահոսը
image-1587541010449
A A
Քաղաքականություն

Հնդկաստանի ԱԳ նախարարը պատմության մեջ առաջին անգամ կայցելի Հայաստան

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հոկտեմբերի 12-13-ը կայցելի Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Հնդկաստանի ԱԳ նախարարությունը:

 

Սա լինելու է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի՝ Հայաստան Հանրապետություն կատարած պատմության մեջ առաջին այցը:

Այցի շրջանակում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների առաջընթացն ու տարածաշրջանային զարգացումները:

Հայաստանում Սուբրամանյամ Ջայշանկարը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ: