Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Արարատի հայացքը նորից ժպտուն է դառնալու. դիտենք «Ա1+»-ի ֆիլմը (տեսանյութ)

Այսօր վարդագույն քաղաքի՝ Երեւանի տոնն է: Հավերժ երիտասարդ քաղաքը դառնում է 2803 տարեկան:

44 -օրյա պատերազմն իր դաժան հետեւանքներով երկրորդ տարին է քաղաքը զրկել է տոնական միջոցառումներից. գումարն անհրաժեշտ է այլ ոլորտներում:

Էրեբունի-Երեւան տոնակատարության համար  նախատեսված բյուջեն կփոխանցվի Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի ու այլ մշակութային հաստատությունների վերազինման, ինչպես նաեւ Արցախում ընթացող բնակարանաշինության ծրագրերին։

Գումարը գումար, բայց տրամադրություն էլ չկա. քաղաքը դեռ սգում է իր հերոսների կորուստը:

Բայց վստահ ենք, որ տխրությունը մի օր ցրվելու է, ուրախությունը՝ վերադառնալու քաղաք՝ մանկան ճիչով, երիտասարդական սիրով, տարեցների խորհուրդներով, եւ Երեւանը ժպտալու է այնպես, ինչպես «Ա1+»-ի ֆիլմում, որը նվիրել էինք մեր քաղաքի 2800 ամյակին: 

Եկեք դիտենք միասին «Ա1+»-ի  պատրաստած «ԱՐԱՐԱՏԻ ՀԱՅԱՑՔԸ» ֆիլմը։