Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Համավարակի դեմ պայքարի միջոցառումները շարունակվում են (տեսանյութ)

 

Կորոնավարակի տարածման կանխարգելմանն ուղղված ՍԱՏՄ տեսուչների այսօրվա ստուգայցը Երևանի Կենտրոն վարչական շրջանի իրացման ցանցում էր։

Գրանցվել են խախտումներ, կազմվել է 2 արձանագրություն:

Հիշեցում Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի,  100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ: