Բացել լրահոսը Փակել լրահոսը
autumn sun
A A
Հասարակություն

Ցուրտ օդային հոսանքը նահանջում է․ ջերմաստիճանը 8-10 աստիճանով կբարձրանա

Հոկտեմբերի 5-ին Արևմտյան Սիբիրից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափացմամբ պայմանավորված` հանրապետության ամբողջ տարածքում հաստատվեցին անոմալ ցրտեր, որոնք մի շարք շրջաններում ուղեկցվեցին ձյան առատ տեղումներով։
Հոկտեմբերի 5-7-ը հանրապետության տարածքում օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր էր 4-8 աստիճանով։
 
🌤 Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տեղեկացմամբ՝ հոկտեմբերի 8-ից սկսած` մեր երկիր ներխուժած արկտիկական ցուրտ օդային հոսանքները նահանջում են դեպի հյուսիս, իրենց տեղը զիջելով արևադարձային լայնություններից ներթափանցող տաք օդային հոսանքներին, որոնց ներթափանցումը կշարունակվի մինչև հոկտեմբերի 13-ը ներառյալ։
 
Հոկտեմբերի 8-13-ն ընկած ժամանակահատվածում, արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցման արդյունքում, օդի ջերմաստիճանն աստիճանաբար հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով, հոկտեմբերի 13-ին հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում Արարատյան դաշտում և Երևանում` հասնելով +25․․․+26 աստիճանի։