Բացել լրահոսը Փակել լրահոսը
աիպծ
A A
Պաշտոնական

Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում որոնումներն այսօր արդյունք չեն տվել

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Մարտունու շրջանի` Ադրբեջանի կողմից գրավյալ տարածքներում։
 
Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1681 աճյուն։
 
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։