A
A
Մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ ամենամյա պատվաստումները
Աջակցիր «Ա1+»-ինՄեկնարկել են սեզոնային գրիպի դեմ ամենամյա պատվաստումները, ինչը հիվանդության կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցն է:
Առողջապահության նախարարության աշխատակիցներն այսօր պատվաստվել են սեզոնային գրիպի դեմ, այդ թվում՝ նախարարը եւ տեղակալները։
Նախարարությունը հիշեցնում է, որ սեզոնային գրիպի դեմ պատվաստումները կարող են կատարվել այլ պատվաստումների, այդ թվում` կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների հետ միաժամանակ կամ ցանկացած ընդմիջումով:
Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութով: