Բացել լրահոսը Փակել լրահոսը
244296055_4316004845115279_5081840299736385673_n
A A
Հասարակություն

Բարեկարգվում են Կողբացի փողոցի մայթերը

Հետիոտնի հարմարավետությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերով նորոգվում ու սալիկապատվում են երևանյան մայթերը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
 
Յուրօրինակ մոտեցմամբ են բարեկարգվում նաև Կողբացի փողոցի մայթերը։
Մասնավորի կողմից նախորդ տարի նախաձեռնված ծրագիրն այս տարի շարունակում է համայնքը:
 
Հարակից սիզամարգերում կիրականացվեն նաև կանաչապատման աշխատանքներ:
 
Նախկինում նշված փողոցի մայթերը հիմնականում ծառայում էին ավտոմեքենաների կայանմանը: Ծրագրի շրջանակում մայթեր են կառուցվում նաև կամարանցումներում:
Նախագիծը նախատեսվում է շարունակել մինչև Ամիրյան փողոցի կամարանցում։