A
A
Գործադիրի որոշմամբ՝ Գորիսի և Կապանի դատաբժշկական փորձաքննությունների բաժինների համար կստեղծվեն անհրաժեշտ շենքային պայմաններ
Աջակցիր «Ա1+»-ինԳործադիրն ընդունել է «Գորիսի և Կապանի բժշկական կենտրոնների կանոնադրական կապիտալները նվազեցնելու, պետական գույքի կառավարման կոմիտեին անշարժ գույք ամրացնելու և Դատաբժշկական գիտագործնական կենտրոնին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու մասին» որոշում:
Արդյունքում՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի և Կապանի դատաբժշկական փորձաքննությունների բաժինների գործունեության համար կստեղծվեն անհրաժեշտ շենքային պայմաններ, ինչը կհանգեցնի դատաբժշկական ծառայության արդյունավետության բարձրացմանը։