Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Պաշտպանվա՞ծ են արդյոք մայրության շրջանում գտնվող  կամ մինչև 3 տարեկան երեխա ունեցող կնոջ իրավունքները. Ուղիղ (տեսանյութ)

Կինը հասարակության մեջ՝ որպես աշխատող միավոր, դիտարկվում է որպես խնդրահարույց թեմա և գործատուները հաճախ խուսափում են աշխատանքի ընդունել վերարտադրողական տարիքում գտնվող կանանց։

Պաշտպանվա՞ծ են արդյոք մայրության շրջանում գտնվող  կամ մինչև 3 տարեկան երեխա ունեցող կնոջ իրավունքները։

Ինչպես կազմակերպել աշխատանքը, որպեսզի չտուժեն ընտանեկան գործերն ու երեխայի խնամքը։

Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ «Կետ 33» հասարակական կազմակերպությունը իրականացրել է  հետազոտություն «Վաղ մայրության փուլում գտնվող կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանության ջատագովություն» ծրագրի շրջանակում։

Հոկտեմբերի 7-ը Արժանապատիվ աշխատանքի միջազգային օրն է: Եվ հենց այս օրը  ամփոփվում էին «Վաղ մայրության շրջանում գտնվող կանանց իրավունքների պաշտպանության ջատագովություն» ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները:

Ֆրիդրիխ Էրբերտ հիմնադրամի հարավկովսկասյան երկրների համար իրավասու տարածաշրջանային գրասենյակի  ղեկավար Ֆելիքս Հեթը հայտնեց՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մայրանալու փուլում գտնվող կանայք, աշխարհի տարբեր ծայրերում, բախվում են գրեթե նույն խնդիրների հետ։

Նույնիսկ եվրոպական զարգացած պետություններում, ինչպես  օրինակ Գերմանիան է,  առկա է այս խնդիրը։

 Հեթը նշեց, որ վերարտադրության տարիքում գտնվող կանայք դժվարությունն ունեն աշխատանք գտնելու առումով, մյուս կողմից շատ լավ մասնագետներ դուրս են մնում աշխատաշուկայից և սահմանափակվում է նրանց կարիերայի առաջընթացը։

Հիմնադրամի ղեկավարը կարևորեց կորանվիրուսով պայմանավորված հեռավար աշխատելու փորձառությունը։  Ըստ նրա՝ սա կարելի է դարձնել աշխատանքային հիմնական գործելաոճ՝ հնարավորություն տալով կանանց համատեղել աշխատանքը երեխայի խնամքի հետ․ այսպիսով՝ չի կրճատվի ընտանեկան եկամուտը, և երեխան նույնպես չի տուժի։

Հեթը վստահ է, որ գործատուներից շատերը գիտակցեցին, որ կարևոր չէ աշխատողի ֆիզիապես ներկա գտնվելը, կարևորը գործն արդյունավետ անելն է։

«Կետ 33» ծրագրի ղեկավար Աստղիկ Կարապետյանն էլ իր խոսքում նշեց, որ գործատուներից կողմից անհրաժեշտ է ընտանիքամեդ մոտոցում ցուցաբերել, ինչը կարող է արդյունավետ լինել ոչ միայն աշխատողի, այլեւ հենց  բիզնեսի համար։ Ուսումնասիրությունների արդյունքները փաստում են, որ երբ կնոջ համար ստեղծվում է հարմար աշխատանքային գրաֆիկ, չի ոտնահարվում նրա մայրական և աշխատանքային իրավունքները, ապա կնոջ մոտիվացիան մի քանի անգամ բարձրանում է, որի արդյունքում բարձրանում է նաև ընկերության եկամտի նիշը։

Մանրամաները՝  տեսանյութում