Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Կհասկանանք ինչ նոր միջոցներ կիրառենք, որ մարդիկ պատվաստվեն․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ճեպազրույցում նշեց, որ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարկությունը տեղին էր, քանի որ պետք է ամեն ինչ անել՝ պատվաստումների թվերը թիրախային կետերին հասցնելու համար։ Վարչական և օրենսդրական փոփոխություններն արված են ու առաջիկայում էլ կտեսնեն, թե ինչ լրացուցիչ միջոցներ կկիրառեն, որ քաղաքացիներն ավելի ակտիվ պատվաստվեն։

Ավանեսյանը հիշեցրեց, որ մեր բնակչության 14%-ն արդեն ստացել է պատվաստանյութի առաջին դեղաչափը։ Եվրոպական մի շարք երկրներ արդեն 90%-ից ավելի պատվաստում են իրականացրել, նույնն է նաև Արաբական երկրներում։