Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Իմ կարծիքով՝ Դավիթ Սանասարյանին մոլորեցրել են․ Արսեն Թորոսյանը ներկա էր դատական նիստին (տեսանյութ)

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստին նշեց, որ դեպքերի հետ կապված մի քանի անգամ զրուցել է ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի հետ։ Երբ ներկայացրել է խնդիրը եւ ասել, որ այն, ինչ տեղի է ունենում, անթույլատրելի է: Իսկ պատասխանը եղել է այն, որ այդ ամենը շուկայում մրցակցությունը կոտրելու համար է, այլ խնդիր չկա։ Նա մանրամասն ցուցմունք տվեց եւ նշեց, որ իր կարծիքով՝ մինչեւ վերջ աշխատակիցները մոլորեցրել են Դավիթ Սանասարյանին եւ վստահության չարաշահում է տեղի ունեցել։