Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Վարդանի և Անահիտի սիրո պատմությունը (տեսանյութ)

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի ֆբ-յան էջը ներկայացնում է Վարդանի ու Անահիտի սիրո պատմությունը․
 
«Վարդանի համար՝ եթե կա ցանկություն, ուրեմն չկա դժվարություն: Եթե միասին են, ուրեմն՝ բոլոր դժվարությունները հաղթահարելի են: Եթե սպայի մասնագիտությունը փոխեց, ուրեմն ամեն ինչ հնարավոր է:
 
Զինվորի տանը վերականգնողական բուժում է անցել... դասընթացներ, նոր մասնագիտություն ձեռք բերել, հիմա էլ այստեղ աշխատում է:
Պատերազմը Վարդանի ու Անահիտի կյանքը բաժանել է «պատերազմից առաջ ու հետո»-ի:
 
Այդ սահմանագիծը ընդամենը մեկ ակնթարթ էր, որ այնքան ամուր է միացրել այս երկուսին: Մահը մի քանի վայրկյանով վրա է հասել...Վարդանը դա հիշում է, պատմում, ամեն ինչ զգացել ու հասկացել է և չի հանձնվել:
 
Ինչպե՞ս պատահեց, որ զինվորի համար ամեն կիրակի, եկեղեցի քաղցրավենիք տանող աղջիկը նրա ճակատագրի կինը դարձավ: Ճակատագրով հետո նա ամենամեծ ուժն էր տալու, որ Վարդանը ապրեր: Եկեղեցին միավորեց նրանց և այն, ինչ հիմա են ապրում, Անահիտն իրենց սերը ստուգելու մեծ փորձություն է համարում»: