Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Արմեն Սարգսյանը Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի հրավերով պետական այցով ժամանել է Հռոմ (տեսանյութ)

Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլայի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պետական այցով ժամանել է Հռոմ:

Նախագահ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հռոմի օդանավակայանում Հայաստանի նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Իտալիայի՝ խորհրդարանի հետ հարաբերությունների նախարար Ֆեդերիկո Դ՛Ինկան։