A
A
Քոչարյանը «Պզո»-ի հետ կապ չունի
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է ԱՄՆ-ում ձերբակալված` «Պզո» մականունով Արմեն Ղազարյանի հետ նախկին նախագահի կապերի մասին հայտարարությունները:
«Բնականաբար, ես հերքում եմ նման պնդումները, եւ մեկ անգամ չէ, որ հերքել եմ», - «Ազատություն» ռադիոկայանին ասել Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Նա նաեւ հերքել է այն հրապարակումները, թե Արմեն Ղազարյանը մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի հարսանեկան արարողությանը: «Նույնիսկ ինձ լուսանկար են ուղարկել` ճանաչելու համար, բայց բոլորովին այլ մարդու լուսանկար էր», - ասել է նա: