A
A
Անդրանիկ Քոչարյանը չգիտի՝ ինչպես է ինքնաթիռը Բաքվից Երեւան բերել գերու խոշտանգված մարմինը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չունի հարցի պատասխանը՝ ինչպե՞ս է պատահել, որ Բաքվից Երեւան եկող ինքնաթիռը , հակառակ հայտարարության, ոչ թե դատարկ է եղել, այլ բերել է գերու խոշտանգված մարմի: Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ ինչո՞ւ է այդ հանգամանքը հանրությունից գաղտնի պահվել, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց՝ դա իր բացթողումն է. մանրամասն կուսումնասիրի դեպքը եւ պարզաբանում կներկայացնի:
Մի քանի օր առաջ «Հետք» -ը հոդված է հրապարակել, որտեղ մայրը պատմում է իր որդու մասին՝ տեղեկացնելով, որ նրա խոշտանգված մարմինը Երեւան է տեղափոխվել այն ինքնաթիռով, որը ասվեց, թե դատարկ է եկել Երեւան: