Բացել լրահոսը Փակել լրահոսը
244487029_1800136573507132_4915015653530225259_n
A A
Հասարակություն

Արման Թաթոյանն օգոստոսի 4-ին ընդունել է Երևանի հ. 181 հիմնական դպրոցի աշակերտներին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն օգոստոսի 4-ին ընդունել է Երևանի հ. 181 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներին:
 
Մարդու իրավունքների պաշտպանը երեխաներին ներկայացրել է աշխատակազմի գործունեությունը երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, խոսել children.ombuds.am կայքի մասին, որը հնարավորություն է տալիս երեխաներին, ուսուցիչներին ու ծնողներին ծանոթանալ երեխաների իրավունքներին, համացանցից անվտանգ օգտվելու կանոններին և այլն:
 
Առանձնակի ուշադրություն է դարձվել թվային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցերին:
 
Աշակերտները հնարավորություն են ունեցել իրենց հուզող հարցերն ուղղել Պաշտպանին: Հարցերի մեծ մասը վերաբերել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում ապրող երեխաների իրավունքներին, COVID-19-ի դեմ պատվաստումներին, բուլլինգին և այլն։
 
Հանդիպման վերջում Արման Թաթոյանը հորդորել է երեխաներին լավ սովորել, խորհուրդներ է տվել համացանցից անվտանգ օգտվելու վերաբերյալ և բարձր գնահատել ուսուցիչների դերը երեխաների դաստիարակության գործում։