Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+selarayan
A A
Սպորտ

Լուկաս Սելարայանը միացել է Հայաստանի հավաքականին

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նորեկ Լուկաս Սելարայանը այսօր միացել է ազգային թիմին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

 

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն այժմ գտնվում է գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում, որտեղ անցկացնում է կարճատև հավաք աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջիկա խաղից առաջ: Հոկտեմբերի 8-ին մեր թիմը Իսլանդիայում կհանդիպի այդ երկրի հավաքականի հետ: