Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess uxix (1)
A A
Սպորտ

Ուղիղ. Լևոն Արոնյան – Շահրիյար Մամեդյարով. Champions Chess Tour Finals-ի վերջին պարտիա

Առցանց անցկացվող Meltwater Champions Chess Tour Finals շախմատի եզրափակիչ մրցաշարում այսօր կկայանան վերջին` 9-րդ տուրի հանդիպումները:

Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը կհանդիպի Շահրիյար Մամեդյարովի հետ: Ութ տուրից հետո մեր գրոսմայստերը 21 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ ադրբեջանցի շախմատիստը 9,5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Կողմերը նախ կանցկացնեն արագ շախմատի 4 պարտիա: Հաղթողը կվաստակի 3 միավոր: Ոչ-ոքիի դեպքում կնշանակվի թայ-բրեյք: Վերջինիս հաղթողը կստանա 2, իսկ պարտվողը` 1 միավոր:

Լևոն Արոնյան – Շահրիյար Մամեդյարով հանդիպման պարտիաների ուղիղ եթերը` ստորև.