A
A
Նովակ Ջոկովիչը հնարավոր է չմասնակցի թենիսի Ավստրալիայի բաց առաջնությանը
Աջակցիր «Ա1+»-ինԱշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին հնարավոր է թույլ չտան մասնակցել թենիսի Ավստրալիայի գալիք առաջնությանը: Այդ մասին հայտարարել է ավստալական Վիկտորիա նահանգի վարչապետ Դեն Էնդրյուսը:
«Ոչ մեկը չի կարող ապահովված լինել, անգամ եթե նա մեծ թվով տիտղոսներ ունի: Ջոկովիչը չի մասնակցի առաջնությանը, եթե նա հրաժարվի կորոնավիրուսի դեմ պատվաստումից», - ասել է ավստրալացի ղեկավար այրը:
Ըստ Վիկտորիա նահանգի կայացրած օրենքի, տեղի բոլոր բնակիչները պետք է պարտադիր պատվաստվեն:
Դա վերաբերում է նաև մարզիկներին, ինչպես նաև նահանգ ժամանող մարդկանց: Հավելենք, որ սերբ թենիսիստը հրաժարվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումից: Թենիսի Ավստրալիայի հերթական առաջնությունը կկայանա 2022թ հունվարի 17-30-ը: