Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shtanga lalayan
A A
Սպորտ

Վարազդատ Լալայանը` ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթող

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը նվաճեց նաև Ֆինլանդիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ-20 և Մ-23 առաջնության վերջին ոսկե մեդալը:

Մինչև 23 տարեկանների գերծանր քաշային կարգում մեր ծանրորդ Վարազդատ Լալայանը երկամարտի 447 կգ (206+241)արդյունքով գրավեց առաջին տեղը և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Նա 16 կիլոգրամով գերազանցեց 2-րդ տեղը գրաված բելառուսցի Էդուարդ Զյազյուլինին:

Այդպիսով, Հայաստանի ծանրամարտի պատանեկան և երիտասարդական հավաքականները միասին նվաճեցին 9-րդ ոսկե մեդալ: Այդ ցուցանիշով մեր թիմը ետ մնաց միայն Ռուսաստանի ընտրանուց, որը 10 ոսկե մեդալով կվերադառնա հայրենիք: Մեդալների ընդհանուր հաշվարկով Հայաստանը գրավեց 2-րդ տեղը` 15 մեդալ (9+3+3):