A
A
Հանքավանի Այոս Գեորգիոս հունական եկեղեցին կանգուն է, բայց բարեկարգման ենթակա
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 2-ին Հայաստանի հունական համայնքների միության երիտասարդները Հունաստանի թեմի Առաջնորդական Փոխանորդ Տ. Հովհաննես Ծայրագույն Վրդ. Սաղտըճեանի հետ ուխտի են գնացել Հանքավանի Այոս Գեորգիոս հունական եկեղեցի։
Եկեղեցին թեև կանգնուն է, սակայն բարեկարգման խիստ կարիք ունի։ Այստեղ վաղուց ի վեր պատարագներ և եկեղեցական այլ արարողություններ տեղի չեն ունենում․ հույն ուղղափառ հոգևորական չկա։ Սակայն եկեղեցին բաց է այցելուների առջև՝ շնորհիվ 92-ամյա հույն Նատալի տատի, ով ամեն օր բացում է եկեղեցին, մաքրում, կարգի բերում այն։
Եկեղեցում Տեր Հովհաննեսի հնչեցրած աղոթքից հետո երիտասարդները ծանոթացան տեղի հույն բնակիչների հետ՝ արժանանալով ջերմ ընդունելության։