Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մենք չպիտի մտածենք իշխանության գալու մասին, այլ պետք է շուտ սրան հեռացնել. Սերժ Սարգսյան (տեսանյութ)

«Մենք երբեք պոպուլիստ չենք եղել և չեմ կարծում, որ այսօր պետք է նման հայտարարություններ անենք։ Մեր պայքարը պետք է լինի ոչ թե մարդկանց մեր կողմը գրավելը, այլ այն, թե ինչքան շուտ և ինչպես ենք կարողանում այս իշխանություններին  հեռացնել»,– «Հետպատերազմյան Հայաստան. Ի՞նչ քայլեր ձեռնարկել» խորագրով ժողովի ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Երրորդ նախագահը շեշտեց, որ ընդդիմությունը կարող է իշխանափոխություն կազմակերպել, եթե ընդդիմադիր ուժերն իրենց առջև միայն մեկ նպատակ դնեն` իշխանափոխության, այլ ոչ թե իշխանության գալու։

«Այսօր իշխանության գալու մասին ընդհանրապես պետք չէ մտածել։ Միգուցե սա ոգևորիչ չէ մեր երիտասարդ կուսակցականների համար, բայց մեր երկրի շահը սրանից է բխում, դրա մասին չպետք է մտածենք։ Ես ուրախ կլինեմ, եթե մեր ստացած տոկոսները երկու անգամ քիչ լինեին, ուրիշ ընդդիմադիրներ ավելի շատ տանեին, բայց այսօր չունենայինք այսպիսի կառավարություն»,– ասաց նա։