Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ստեփան գալստյան
A A
Հասարակություն

ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը կալանավորվեց երկու ամսով․ Aravot.am

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր ավարտեց ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդության քննությունը։ Այս մասին տեղեկացնում է Aravot.am-ը։

Դատարանի որոշմամբ՝ Ստեփան Գալստյանը կալանավորվեց երկու ամսով։

Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ-ի՝ ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում Ստեփան Գալստյանը մեղադրվում է նյութական ծանր հետևանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

Օրերս ձերբակալվեցին նաեւ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարար ընկերության հիմնադիր, Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական Դավիթ Գալստյանը՝ հայտնի որպես «Պատրոն Դավո»։