Բացել լրահոսը Փակել լրահոսը
244334991_4302118036503960_7721346068028065010_n
A A
Հասարակություն

Արաբկիրի շենքները, փողոցները, մայթերն ազատվում են տարատեսակ գովազդային պաստառներից

Արաբկիրի շենքները, փողոցները, մայթերն ու սիզամարգերը ազատվում են տարատեսակ գովազդային պաստառներից։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
 
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության և Արաբկիր վարչական շրջանի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում ապամոնտաժվել են օրինական հիմք չունեցող տասնյակ գովազդային պաստառներ, վահանակներ և դրանք կրող մետաղյա կոնստրուկցիաներ։