Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shtanga evropa 1.10.
A A
Սպորտ

Կարեն Ավագյանը հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում անցկացվող ծանրամարտի Մ-20 և Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ծանրորդը նվաճեց հերթական ոսկե մեդալը։

Մինչև 23 տարեկանների մրցաշարում մեր 89 կգ քաշային Կարեն Ավագյանը երկամարտի 360 կգ (165+195) արդյունքով գրավեց 1-ին տեղը և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Նա փոքր ոսկե մեդալներ նվաճեց նաև պոկում և հրում վարժություններում։

Մրցանակային 2-րդ տեղը գրավեց վրացի Ռևազ Դավիթաձեն՝ 356 կգ, երրորդ՝ ռուսաստանցի Նիկիտա Խրուլևը՝ 346 կգ։

Այսօր պայքարի մեջ կմտնեն նաև 96 կգ քաշայիններ Գարիկ Կարապետյանը, Արա Աղանյանը (Մ-23) և 87 կգ քաշային Մարգարիտա Առաքելյանը: