Բացել լրահոսը Փակել լրահոսը
Խումարյան
A A
Հասարակություն

Մահացել է «Իմպուլս-մայակ» ռադիոկայանի տնօրեն, լրագրող Կորյուն Խումարյանը

Մահացել է «Իմպուլս-մայակ» ռադիոկայանի տնօրեն Կորյուն Խումարյանը։  Նրա 80-ամյակը կլրանար նոյեմբերի 1-ին։

Կորյուն Խումարյանն  ավարտել է  Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը, աշխատել է ՀԽՍՀ հեռուստառադիոպետկոմում, եղել է  ԽՍՀՄ հեռուստառադիոպետկոմի, հետագայում Հայաստանում ռուսաստանյան հանրային հեռուստատեսության սեփական թղթակիցը։  1999թ. մինչև օրս`«Իմպուլս-մայակ» ռադիոկայանի տնօրենն էր։ 

1981թ-ին  արժանացել է  ԽՍՀՄ հեռուստատեսային ֆիլմերի համամիութենական փառատոնի «Գրան պրիի», 1982թ.-ին՝ «Անձնվեր աշխատանքի համար» մեդալի։

Հատկապես մեծ է նրա դերը հայաստանյան  հեռուստառադիոլրագրության զարգացման գործում։ Լրագրողների մի քանի սերունդ սովորել է նրանից։

«Ա1+»-ը ցավակցում է Կորյուն Խումարյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, գործընկերներին, ուսանողներին։

Կորյուն Խումարյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 1-ին՝ 18:00-20:00 Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում:

Հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 2-ին Շահումյան-2 գերեզմանատանը: Եկեղեցուց կշարժվեն 13:00-ին։