A
A
Ահարոնյան փողոցի շենքերից մեկից թունավորման կասկածանքով «Մուրացան» հիվանդանոց է տեղափոխվել 3 երեխա. Դանիելյան
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ահարոնյան փողոցի շենքերից մեկից թունավորման կասկածանքով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 3 երեխա, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
Նա հայտնել է, որ 3 անչափահաս երեխաները ստացել են համապատասխան բուժօգնություն և ներկա պահին պատրաստվում են դուրսգրման: