A
A
Արտակարգ դեպք Երևանում․ 7 քաղաքացու տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ․ Shamshyan.com
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ սեպտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Քիչ առաջ Երևանի 1-03 շտապօգնության կայանից արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը Ահարոնյան փողոցի շենքերից մեկից 7 քաղաքացու տեղափոխել է Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված անձանցից 3-ը անչափահասներ են, ովքեր տեղափոխվել «Մուրացան» բժշկական կենտրոն, իսկ 4-ը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։
Տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ էլ պարզվում է, թե ինչ հանգամանքներում են նշված անձինք թունավորվել։