Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ronaldo (4)
A A
Սպորտ

Ռոնալդուի ներկայությունը ակամայից ազդում էր ֆուտբոլիստների վրա․ «Յուվենթուսի» պաշտպան

Իտալիայի հավաքականի և «Յուվենթուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին պատմել է այն մասին, թե ինչ ազդեցություն էր թողում թիմի նախկին հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ֆուտբոլիստների վրա։

«Քրիշտիանու Ռոնալդուի ներկայությունը մեծ ազդեցություն էր թողում «Յուվենթուսի» ֆուտբոլիստների վրա։ Նրա հետ մարզվելն արդեն մեծ իրադարձություն էր մեզ համար։ Սակայն ֆուտբոլիստների մի մասն ինքնաբերաբար մտածում էին, որ նրա ներկայությունն արդեն կապահովի թիմի հաղթանակը։ Այդ իսկ պատճառով մարզումներին սկսեցինք ավելի քիչ աշխատել՝ հույս կապելով նրա հետ։ Դա լավ նկատվեց թիմի վերջին տարվա ելությներում։

Իրականում, Ռոնալդուին թիմը պետք էր այնքանով, որքանով նա անհրաժեշտ էր թիմի համար։ Հարկավոր էր փոխօգնություն, որովհետև հենց թիմը կարող է բարձրացնել խաղացողին, որքան էլ վերջինս լինի լավագույնն աշխարհում», - ասել է ֆուտբոլիստը Football Italia կայքին։

Հիշեցնենք, որ Քրիշտիանու Ռոնալդուն «Յուվենթուսում» հանդես է եկել 2018-2021թթ։ Այս տարվա օգոստոսին պորտուգալացի հարձակվողը տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»։