Բացել լրահոսը Փակել լրահոսը
243218071_4322127004531438_3779581179100381546_n
A A
Պաշտոնական

Մալաթիա-Սեբաստիայում խախտումներ չեն հայտնաբերվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այսօր ստուգայցեր են կատարել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի իրացման ցանցում՝ վերահսկելու համար covid19-ի դեմ ձեռնարկվող միջոցառումների կատարման ընթացքը:
 
✅ Խախտումներ չեն արձանագրվել:
❗ Ստուգայցերը կշարունակվեն։
☝️ Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
☝️ Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:
 
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին