Արենիում սպիտակ արագիլները շատացել են
Աջակցիր «Ա1+»-ինՕրերս «Գարնանն ընդառաջ» միջազգային ծրագրի շրջանակներում Վայոց ձորի մարզի Արենի համայնքի պատանի բնապահպաններն իրենց կատարած աշխատանքի համար ստացել են խրախուսական նվերներ, որոնք հուսով ենք կուղղորդեն նրանց դեպի նոր հետաքրքիր և յուրահատուկ գաղափարներ, քանի որ «ԱրԱվես» ՀԿ մշտապես կարևորել է էկո-կրթության տարածումը հատկապես երիտասարդների շրջանում։
Սպիտակ արագիլների հաշվառում իրականացրած պատանիները ստացել են ուշագրավ տպագրական նյութեր, Հայաստանի թռչունների դաշտային ուղեցույց, ինչը հնարավորություն կտա առավել լավ ճանաչել թռչուններին և նրանց առանձնահատկությունները։
«ԱրԱվես» ՀԿ-ն խրախուսել է նաև Հայաստանում մեկանգամյա պլաստիկի օգտագործման կրճատումը՝ նվիրելով նաև թերմոբաժակներ, ինչը հնարավորություն կտա գտնվելով բնության գրկում առավել քիչ վնաս հասցնել շրջակա միջավայրին։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ