Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սերտիֆիկատ կովիդ
A A
Հասարակություն

Պարտադիր չէ ՊՇՌ թեստը գործատուին ներկայացնել հենց հոկտեմբերի 1-ին

Աշխատողների համար քովիդի թեստերը կամ պատվաստումը հաստատող սերտիֆիկատը ներկայացնելը պարտադիր չէ հենց հոկտեմբերի 1-ին, թեև առողջապահության նախարարի հրամանն ուժի մեջ է մտնում այդ օրվանից։

ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը «Ա1+»-ին հայտնեց, որ քաղաքացիները կարող են թեստի կամ պատվաստման թուղթը ներկայացնել 14 օրվա ընթացքում՝ մինչև հոկտեմբերի 14-ը։

Այդ 14 օրերի ընթացքում էլ, եթե որևէ համապատասխան կառույց ստուգում անցկացնի, տնտեսվարողին կամ աշխատակցին տուգանելու իրավունք չի ունենա։