Բացել լրահոսը Փակել լրահոսը
Image_HayPost (1)
A A
Պաշտոնական

ՀայՓոստի բոլոր բաժանմունքներում կմատուցվեն պետական ծառայություններ

ՀայՓոստ ընկերությունը փոստային բոլոր բաժանմունքներում այուհետ մատուցում է պետական ծառայությունների լայն սպեկտոր, որը հաճախորդներին հնարավարություն է տալիս ավելի հարմար եղանակով ստանալ անհրաժեշտ ծառայությունների փաթեթը։ Այս մասին տեղեկանցում ենք ՀայՓոստ-ի հաղորդագրությունից, որտեղ նշվում է․

ՀայՓոստի բոլոր բաժանմունքերից հնարավոր է օգտվել հետևյալ ծառայություններից․

 Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում  ՔԿԱԳ գործակալության կողմից տրամադրված տեղեկանքների` օրինակ՝ ծննդյան, ամսուսնության, ամուսնալուծության, մահվան, հայրության ճանաչման վկայականների միջազգային վավերացում (APOSTILLE)

 ԱՁ-ների գրանցում, փոփոխություն և հաշվառումից հանում

 ՍՊԸ-ների գրանցում (Ստանդարտ կանոնադրությամբ) և փոփոխություններ

 Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրում: Ինչպես նշում է ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը,- «ՀայՓոստի բոլոր բաժանմունքերում հաճախորդներն այժմ կարող են ստանալ պետական մի շարք ծառայություններ։ Այս քայլով մենք ապահովում ենք մեր հաճախորդների համար հարմարավետություն և հասանելիություն՝ հնարավորություն տալով ՀՀ ամենամեծ ցանցում՝ ՀայՓոստի գրեթե 850 բաժանմունքում իրականացնել գործարքներ և ստանալ պետական անհրաժեշտ ծառայությունները»։