Բացել լրահոսը Փակել լրահոսը
67268297
A A
Պաշտոնական

Արայիկ Հարությունյանը մասնակցել է 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակին մատուցված հոգեհանգստյան կարգին (տեսանյութ)

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում զինվորական և քաղաքական դասերի ներկայացուցիչների հետ մասնակցել է 2020թ.-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի նահատակների հիշատակին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես Աբրահամյանի ձեռամբ մատուցված հոգեհանգստյան կարգին։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Երկրի ղեկավարն այնուհետև քայլերթ է կատարել դեպի Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հուշակոթողի առջև և Զինվորական պանթեոնում ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին։