Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ուղիղ․ Ջահերով երթ դեպի Եռաբլուր․ մասնակցում է նաև Քոչարյանը (տեսանյութ)

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակից ջահերով երթ-մոմավառություն է նախաձեռնել դեպի Եռաբլուր` ի  հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների:

Ավելի վաղ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը նշել էր, որ քաղաքական ելույթներ չեն լինելու:

Երթը մեկնարկել է Գարեգին Նժդեհի հրապարակից. «Օրվա խորհուրդը եւ մեր առջեւ դրված նպատակը այլ է, հետեւաբար մեր քաղաքացիներին` անկախ քաղաքական հայացնքերից միանալ մեր երթին, մոմավառությանը, իրենց զորակցությունը հայտնելու եւ ցույց տալու, որ մեր պետությունը  կանգնող է եւ մեր տղերքի գործը շարունակող կա»,-ասել է նա:

Նշենք, որ  Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է երթ-մոմավառությանը դեպի Եռաբլուր: