Բացել լրահոսը Փակել լրահոսը
242796114_1745047105687253_2614070637794920092_n
A A
Պաշտոնական

Կաթողիկոսն ընդունել է Եգիպտոսից ժամանած պատվիրակությանը

Օրերս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եգիպտոսից ժամանած պատվիրակություն՝ առաջնորդությամբ Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի և Կահիրեի Թեմական Ժողովի անդան դոկտ. Արմեն Մալյումյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Պատվիրակության կազմում էին «Վիթօ» թերթի և կայքէջի խմբագիր Իսամ Քամելը, «Ալ Ահրամ» պետական հաստատության «Ահրամ Արաբի» հանդեսի գործող խմբագիր Սայեդ Մահմուդը և «Ախբար» պետական հաստատության «Ախբար Ալ Յում» թերթի գործող խմբագիր Դալիա Գամալը։

Հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում Եգիպտոսի դեսպան Բահաա էլ Դին Բահգատ Դիսուքին և դեսպանատան խորհրդական Մոհամեդ Սալահը։ Պատվիրակության Հայաստան այցը կազմակերպվել էր Կահիրեի ազգային առաջնորդարանի հովանավորությամբ։