Բացել լրահոսը Փակել լրահոսը
Davutoghlu
A A
Քաղաքականություն

Պատրաստ ենք երկխոսության բոլորի հետ, այդ թվում՝ իշխող կուսակցության. Դավութօղլու

Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագա» կուսակցության հիմնադիր Ահմեթ Դավութօղլուն լրագրողների առաջարկով անդրադարձել է ընտրություններում այլ կուսակցությունների հետ կոալիցիա ստեղծելու հավանականությանը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Դավութօղլուն նշել է, որ կոալիցիայի հարցը պիտի քննարկել հենց նախընտրական շրջանում․ «Մեր կուսակցությունը պատրաստ է երկխոսության բոլորի հետ, այդ թվում՝ իշխող կուսակցության»։

Ըստ Դավութօղլուի՝ «Ապագա» կուսակցույթունը բոլոր մյուս կուսակցությունների հետ տարբեր հարցերով համագործակցում է, բայց կոալիցիա ստեղծելու համար նախ պետք է ընտրական մթնոլորտ, ընտրական գործընթաց լինի։

«Այս պահին օրակարգում կոալիցիայի հարց չկա։ 3-4 տարի առաջ Թուրքիայում կոալիցիաներ չկային, և ոչ ոք չի կարող ասել՝ արդյոք դրանք կլինեն 4 ամիս հետո», - հավելել է Դավութօղլուն։