Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis emma
A A
Սպորտ

Թենիսի ԱՄՆ-ի 18-ամյա չեմպիոնը հրաժարվել է իր մարզչից

Բրիտանացի թենիսիստուհի Էմմա Ռադուկանուն, որը վերջերս անսպասելի հաղթել է ԱՄՆ-ի բաց առաջնությունում, հրաժարվել է իր մարզիչ Էնդրյու Ռիչարդսոնի ծառայություններից: Այդ մասին տեղեկացնում է ESPN Tenis հեռուստաալիքը:

Թենիսի մասնագետը մարզուհու կողմից վարձակալվել էր ընդամենը ամառային երեք ամիսներին աշխատելու համար: Այժմ նա նոր մարզիչ է փնտրում:

«Կարիերայիս այս փուլում ինձ հարկավոր է այնպիսի մարզիչ, որը բարձրակարգ մրցաշարերում աշխատելու մեծ փորձ ունի», - իր ինստագրամում գրել է 18-ամյա թենիսիստուհին:

Հիշեցնենք, որ Էմմա Ռադուկանուն ԱՄՆ-ի բաց առաջնությունը սկսել էր որակավորման փուլից, քանի որ նա այդ ժամանակ զբաղեցնում էր աշխարհի թենիսիստուհիների վարկանիշային աղյուսակի 150-րդ տեղը: Նա մտել է հիմնական մրցաշար, ապա հաղթելով իր բոլոր մրցակիցներին, դարձել է ԱՄՆ-ի չեմպիոն:

Բրիտանացի թենիսիստուհին այժմ աշխարհի 22-րդ ռակետն է: