Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+figurni 1
A A
Սպորտ

Սլավիկ Հայրապետյանը չկարողացավ օլիմպիական ուղեգիր նվաճել. մեր պարային զույգը մոտ է դրան

Հայաստանի մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում ընթացող գեղասահքի վարկանիշային մրցաշարում չկարողացավ նվաճել Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգիր:

 

Մեր մարզիկը ազատ վարժությունում դարձյալ գրավեց 12-րդ տեղը, իսկ երկու ծրագրերի արդյունքներով նա ի վերջո մրցաշարն ավարտեց 11-րդ հորիզոնականում: Օլիմպիական ուղեգիր նվաճեցին 1-7-րդ տեղերը գրաված գեղասահորդները:

 

Գերմանիայում պայքարի մեջ են մտել նաև պարային զույգերը: Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ մեր երկյակը պարտադիր ծրագրից հետո զբաղեցնում է 3-րդ տեղը: Այստեղ օլիմպիական ուղեգիր կնվաճեն առաջին չորս զույգերը: Այսօր տեղի կունենան ազատ ծրագրի մրցումները:

a1+figurni 2.jpg (596 KB)